Պուտինն ու Պոմպեոն ոչինչ չեն խոսել ոչ Ուկրաինայի, ոչ էլ Մադուրոյի մասին. Ուշակով

09:40   15 Մայիս 2019    424

Ուկրաինական խնդիրը չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ:

Ոչինչ չի խոսվել նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մասին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը:

«Ես գրառել եմ գրեթե բոլոր հարցերը, որոնք քննարկել են նախագահն ու պետքարտուղարը: Ուկրաինայի մասին ոչինչ չի խոսվել, ես դա չեմ հիշատակել: Ընդհանրապես որևէ թեմա չի եղել Ուկրաինայի վերաբերյալ: Չի քննարկվել նաև Մադուրոյի ճակատագիրը»,- Ուշակովի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Պուտին   Ուշակով  


Վերնագիրի այլ պիտակները