Եմենում շուրջ 100 խռովարարներ են սպանվել կառավարական ուժերի հարձակման ընթացքում. Al Arabiya

10:08   15 Մայիս 2019    334

Եմենում հուսիներ խռովարար շարժման մոտավորապես 100 կողմնակիցներ են սպանվել երկրի հարավարեւմտյան մասի Էդ Դալիա նահանգում կառավարական ուժերի հարձակման ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, մայիսի 15-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Ըստ առկա տվյալների կառավարական զորքերը եւ նրանց աջակցող աշխարհազորի ջոկատները հարձակողական գործողություն են իրականացրել Քաթաաբա բնակավայրի մերձակայքում, որը գտնվում Է նահանգի հյուսիսում:

Մարտական գործողությունների հետեւանքով սպանվել են «Անսար ալլահ»-ի 97 կողմնակիցներ, գերեվարվել Է շուրջ 120 հուսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եմեն  


Վերնագիրի այլ պիտակները