Բրիտանական խորհրդարանը Brexit-ի գործարքի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին

10:17   15 Մայիս 2019    394

Բրիտանական խորհրդարանը Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը՝ ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյի եւ ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդյունքները:

Հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 14-ի երեկոյան, դրա ընթացքում քննարկվել Է Brexit-ի իրագործման հարցը: Ավելի վաղ վարչապետի դիվանատունը հայտարարել Է, որ ԵՄ-ից դուրս գալու գործարքը թագուհու կողմից պետք Է հաստատվի մինչեւ հուլիսի վերջը: Մինչ այդ խորհրդարանը մի քանի անգամ մերժել Է Մեյի կողմից առրաջարկվող համաձայնագիրը՝ պահանջելով վերանայել մոտեցումը Brexit-ի նկատմամբ:

«Վարչապետը եւ ընդդիմության առաջնորդը ցանկություն հայտնեցին… իրականացնել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Մենք խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը կքննարկենք հունիսի երեքին սկսվող շաբաթվա ընթացքում: Դա պարտադիր Է անել, որպեսզի Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա մինչեւ ամառային խորհրդարանական արձակուրդների սկսվելը (սկսվում են հուլիսի վերջին),- ասված Է Մեյի ներկայացուցչի հայտարարության մեջ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները