ԱՄՆ-ի բանակն Իրանի պատճառով Սիրիայում և Իրաքում բարձրացրել է տագնապի մակարդակը

10:25   15 Մայիս 2019    423

ԱՄՆ Զինուժի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրաքում և Սիրիայում տագնապի մակարդակի բարձրացման մասին՝ Իրանի կողմից սպառնալիքի պատճառով։

«Կենտրոնական հրամանատարությունը՝ «Անսասան վճռականություն» գործողության հետ կոորդինացմամբ, բարձրացրել է ուժային դիրքավորման մակարդակը բոլոր ուժերի համար, որոնք մասնակցում են Իրաքում և Սիրիայում գործողություններին։

Գործողությունը տագնապի բարձր մակարդակում է, և մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել Իրաքում ԱՄՆ ուժերին հավանական անմիջական սպառնալիքին»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները