Իրանը պաշտոնապես դադարեցրեց միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը. ISNA

10:42   15 Մայիս 2019    385

Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցնում Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, մայիսի 15-ին հայտնել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ատոմային Էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:

Աղբյուրի խոսքով՝ որոշումն ընդունվել Է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից: «Մի քանի օրվա ընթացքում հասարակայնությանը կհաղորդվի ձեռնարկված քայլերի մասին, նաեւ մենք կհայտարարենք Արաքի եւ Նաթանզի օբյեկտներ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքի թույլտվության պլանների մասին»,- նրա խոսքը մեջբերել Է գործակալությունը:

Աղբյուրը նաեւ նշել Է, որ Թեհրանը, ինչպես որ նախազգուշացնում Էր ավելի վաղ, կարող Է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները եւ դադարեցնել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները