Նավթի համաշխարհային գներն աճում են

10:53   15 Մայիս 2019    596

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոլնիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,04 դոլարով՝ հասնելով մինչև 74,99 դոլար մեկ բարելի դիմաց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,74 դոլարով և կազմում է 61.78 դոլար մեկ բարելի դիմաց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթի  


Վերնագիրի այլ պիտակները