Ալաբամայում արգելվել է հղիության արհեստական ընդհատումը

11:00   15 Մայիս 2019    325

ԱՄՆ Ալաբամա նահանգի սենատն ընդունել է հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենք՝ ցանկացած ժամկետում հղիության արհեստական ընդհատումն առաջին կարգի հանցանք հռչակելով:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, սա հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ԱՄՆ-ում գործող ամենախիստ օրենքն է: Այն բացառություն չի ենթադրում նույնիսկ այն դեպքում, եթե իգական սեռի ներկայացուցիչը հղիացել է բռնաբարության կամ արյունապղծության հետևանքով:

Միակ բացառությունը կարվի այն դեպքում, եթե կնոջ առողջությանը լուրջ վտանգ սպառնա:

Օրինագիծն ընդունվել է ձայների 25-6 հարաբերակցությամբ: Ցանկացած բժիշկ, որն Ալաբամայի տարածքում հղիության արհեստական ընդհատում կիրագործի, կարող է դատապարտվել 10-99 տարի ազատազրկման: Մինչդեռ նրան դիմած կինը որևէ պատասխանատվության չի ենթարկվի:

Բազմաթիվ ակտիվիստներ, կանանց իրավունքների պաշտպաններ, աստղեր և քաղաքական գործիչներ քննադատել են այս որոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալաբամա  


Վերնագիրի այլ պիտակները