Մեյը Ստոլտենբերգի հետ քննարկել Է ՌԴ-ի եւ Չինաստանի հետ կապված սպառնալիքները

11:11   15 Մայիս 2019    334

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Լոնդոնում քննարկել Է այն սպառնալիքները, որոնք դիտվում են Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Մեյի մամուլի քարտուղարի խոսքով՝ կողմերը քննարկել են անվտանգության հարցերը, որոնք ծառացած են դաշինքի հանդեպ, ներառյալ «ռուսական ագրեսիան եւ կիբեռսպառնալիքները Չինաստանի կողմից»:

Մեյը եւ Ստոլտենբերգը քննարկել են նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Լոնդոնում: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի վարչապետը Ստոլտենբերգին շնորհավորել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մանդատը մինչեւ 2022 թվականը երկարացնելու առթիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստոլտենբերգ   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները