Եզրափակիչը դիտելու համար 40 հազար օտարերկրացիներ կժամանեն Բաքու

11:14   15 Մայիս 2019    269

Մոտ 40 հազար օտարերկրացիներ կժամանեն Բաքու, մայիսի վերջում Ադրբեջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը դիտելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՖՖԱ-ի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը Բաքվում անցկացվող ֆուտբոլի եւ բիզնեսի գագաթնաժողովում:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ այս ցուցանիշը նոր ռեկորդ է հանդիսանում Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների թվում:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին Բաքվում:

Որոշիչ խաղում Անգլիայի Արսենալն ու Չելսին ակումբները կհանդիպեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու   ԱՖՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները