Կլոդ Մոնեի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է 110,7 մլն դոլարով

11:39   15 Մայիս 2019    118

Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի կտավը նկարչի համար ռեկորդային 110,7 միլիոն դոլար գումարով վաճառվել Է Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկատվությունը մայիսի 15-ին զետեղված Է աճուրդային տան պաշտոնական պորտալում:

Ցուցադրված լոտի լրիվ աճուրդային արժեքը կազմել Է 110,747 միլիոն դոլար:

«Խոտի դեզեր» շարքի նկարը Մոնեն ստեղծել Է 1890 թվականին Նորմանդիայի Ժիվեռնի ավանի մերձակայքում՝ այն տնից ոչ հեռու, որտեղ ապրել Է նկարիչը:

Նկարի նոր տիրոջ անունը չի նշվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները