Հարձակվել են նավթամուղի վրա` անօդաչու սարքերով

11:50   15 Մայիս 2019    152

Անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայի գլխավոր նավթամուղի վրա:

Ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալեքը:

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի վրա իրականացված հարձակման հետեւանքով տեղի է ունեցել հրդեհ: Դեռեւս չկան տեղեկություններ, թե ով կամ ովքեր են կանգնած հարձակման հետեւում: Նավթամուղը ոչ նշանակալի վնասվածք է ստացել, որն արագությամբ վերանորոգվել է:

Նավթի մատակարարումը, ընդ որում, չի դադարեցվել: Նշենք, որ հարձակման էին ենթարկվել նաեւ սաուդական նավթային բեռնանավերը ԱՄԷ պատկանող տարածքային ջրերում, տուժել էին նաև բեռնանավերի կոնստրուկցիաները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները