Պոմպեոն մոսկովյան հանդիպումներն առաջընթաց քայլ է որակել

11:58   15 Մայիս 2019    204

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր՝ մեկ օրից էլ քիչ տևած մոսկովյան այցն ամփոփել է թվիթերյան գրառմամբ:

Նա մասնավորապես գրել է, որ հանդիպումները դեպի առաջ կատարված դրական քայլեր են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նախկինում ցույց են տվել, որ կարող են փոխգործակցել միջազգային առանցքային հարցերում: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում աշխատել մեզ հետ, որպեսզի փոխենք հարաբերությունների հետագիծը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասել է Մայք Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները