ԱՄՆ-ի 10 նահանգներում աղիքային վարակի բռնկում Է արձանագրվել

12:24   15 Մայիս 2019    218

Աղիքային վարակի բռնկում Է տեղի ունեցել ԱՄՆ-ի տասը նահանգում, որն առաջացել Է մեծ մասամբ տավարի մսի գործածումից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, ասված Է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տարածած հայտարարության մեջ:

Այսօրվա դրությամբ, ներկայացված տվյալների համաձայն, հաստատված Է վարակման 196 դեպք, 28 հոգի, այդ թվում՝ կրտսեր տարիքի երեխաներ, դեռահասներ եւ տարեց մարդիկ, հոսպիտալացված Է:

Խոսքը վերաբերում Է աղիքային վարակին, որի հարուցիչը E.coli Էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկն Է, որը հայտնաբերվել Է տավարի աղացած մսի մեջ, սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններում ընդգծում են, որ վարակի բռնկումները «շատ աղբյուրներ» ունեն: Վարակման առաջին դեպքերն արձանագրվել են մարտ ամսին:

Վարակի բռնկում Է տեղի ունեցել Վիրջինիայի, Իլինոյսի, Ինդիանայի, Մինեսոտայի, Միսիսիպիի, Օհայոյի, Թենեսիի եւ Ֆլորիդայի նահանգների բնակիչների շրջանում: Բացի դրանից, ընդգծում են Կենտրոններում, առնվազն 49 մարդ Է ախտահարվել Ջորջիայում, 69-ը՝ Քենտուկիում, 55-ը՝ Թենեսիում: Հիվանդանալու դեպքեր են արձանագրվել նաեւ կենդանիների շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները