Մոսկվայում կկայանա հարսնացուների և փեսացուների փոխանցումավազք

13:08   15 Մայիս 2019    235

Մայիսի 18-ին Մոսկվայում տեղի կունենա հարսնացուների և փեսացուների մասնակցությամբ առաջին փոխանցումավազքը, որը կկրի «Մատանիների հետևից» խորհրդանշական անվանումը:

Այս մասին հայտնում է «Российская газета»-ն: Նշվում է, որ միջոցառման շրջանակներում զույգերը շրջապտույտ կկատարեն Շիբաևսկի լճի շուրջ: Կանոնների համաձայն` հարսնացուները կվազեն 2,5 կիլոմետր, էստաֆետը կփոխանցեն իրենց երկրորդ կեսին, որոնք արդեն պետք է վազեն 5 կիլոմետր:

Նշվում է, որ հաղթող զույգը կստանա ամուսնական մատանիներ և այլ նվերներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները