Հեղեղումներ Բոսնիայում և Խորվաթիայում

13:27   15 Մայիս 2019    303

Բոսնիայում և Խորվաթիայում գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել մի քանի տասնյակ տներ ու ճանապարհներ։

Այս մասին հայտնում է Европейская правда-ն։ Բոսնիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում մի քանի համայնքներ ստիպված են եղել արտակարգ միջոցառումներ ձեռնարկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գետերի մոտ բնակվող մարդկանց կոչ են արել լքել տները։ Որոշ դպրոցներում պարապմունքները չեղարկվել են։ Ջրամատակարարումը խաթարվել է։ Տեղումները սողանքներ են առաջացրել, որոնք ճանապարհներ են արգելափակել։

Տեղացիները վախենում են 2014 թվականի մայիսի մահաբեր ջրհեղեղի կրկնությունից։ Խորվաթիայում փոթորկից հետո հրշեջները կենտրոնական շրջանում փրկել են 8 զբոսաշրջիկի, այդ թվում՝ 2 երեխայի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոսնիա   Խորվաթիա  


Վերնագիրի այլ պիտակները