ՌԴ-ում ձերբակալվել է 4-ամյա երեխային դաժանաբար սպանած անձը

13:41   15 Մայիս 2019    309

Ռուսաստանի Մագադան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 65-ամյա տղամարդու, որը մեղադրվում է 4-ամյա Միլենա Օսիպովայի սպանության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ աղջնակը կորել էր կիրակի օրը` իրենց տան դիմաց գտնվող մանկական խաղահրապարակից, նրան օրեր շարունակ փնտրում էին հնարավոր բոլոր վայրերում և, ցավոք, գտել են նրա մարմինը:

Ըստ տվյալների` ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, որը նախկինում դատապարտված է եղել: Մագադանում նա բնակվում էր 2019 թվականի մարտից` վարձու բնակարանում: Նախնական տվյալներով` կասկածյալը երեխային իր տուն է տարել, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը: Հետո երեխայի մարմինը դրել է պարկի մեջ և նետել աղբամանը:

Աղբյուրը հայտնում է, որ կասկածյալին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Վաղը տեղի կունենա դատական հերթական նիստը, որում կհրապարակվի դատավճիռը: Փորձաքննություն է անցկացվում պարզելու համար, թե երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրվե՞լ է, թե՞ ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները