ԱՄՆ-ն դեսպանատան աշխատակիցների մի մասին կարգադրել է լքել Իրաքը

14:05   15 Մայիս 2019    163

Ամերիկյան իշխանություններն Իրաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին կարգադրել են լքել երկիրը, հայտնում է Russia Today-ը:

Դեսպանատնից հայտնել են, որ որոշումը կապված է վերջին շրջանում երկրում ստեղծված լարված իրավիճակի հետ:

Մայրաքաղաք Բաղդադում գտնվող դեսպանատան որոշ աշխատակիցներից բացի Միացյալ Նահանգներ են վերադառնալու նաև քրդական Էրբիլում գտնվող հյուպատոսարանի աշխատողները:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս դեսպանատունը նախազգուշացրել էր Իրաքում իրավիճակի լարման մասին և ԱՄՆ քաղաքացիներին կոչ արել զգոնություն դրսևորել:

Իրավիճակն ազդել է նաև դեպի ԱՄՆ այցագրերի տրամադրման գործընթացի բնականոն ընթացքի վրա. այն ժամանակավորապես դադարեցվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները