Աշխարհի քաղաքակրթությունները պետք Է հրաժարվեն հակամարտություններից. Սի Ցզինպին

14:13   15 Մայիս 2019    406

Աշխարհի տարբեր տարածաշրջանների մարդկային քաղաքակրթությունները պետք Է հրաժարվեն հակամարտություններից եւ իրավահավասար վերաբերվեն միմյանց:

Մայիսի 15-ին Չինաստանի մայրաքաղաքում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանն այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

«Մենք պետք Է հարգենք միմյանց եւ մյուսներին վերաբերվենք որպես հավասարների: Բոլոր քաղաքակրթությունները կառուցված են իրենց բացառիկ մշակութային միջավայրում, որն իրենով մարմնավորում Է երկրի կամ ազգի իմաստությունն ու տեսակերպը»,- նշել Է պետության ղեկավարը:

«Քաղաքակրթություններից ոչ մեկն ավելի բարձր կարգավիճակ չունի մյուսի նկատմամբ: Կարծել, թե մի ռասա կամ քաղաքակրթություն բարձր Է մյուսներից, տգիտություն Է, իսկ նման մտածողության համաձայն գործելը՝ միանգամայն կործանարար: Եթե մարդկային քաղաքակրթությունները հանգեցվեն սոսկ մեկ գույնի կամ մոդելի, ապա աշխարհը խամրած եւ անբովանդակ կդառնա»,- հավելել Է Սի Ցզինպինը:

«Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը Պեկինում տեղի Է ունենում մայիսի 15 – 16-ը: Համաժողովին 2 հազարից ավելի ներկայացուցիչներ են մասնակցում աշխարհի 47 երկրներից ու տարածաշրջաններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սի-Ցզինպին  


Վերնագիրի այլ պիտակները