Վրաստանում հետաքննում են 3 ամսում անչափահասների նկատմամբ կատարված սեռական ոտնձգության 40 գործ

14:19   15 Մայիս 2019    316

2019 թվականի 3 ամիսների ընթացքում Վրաստանում հետաքննություն է սկսվել անչափահասների հետ սեռական հարաբերությունների 40 դեպքով, հայտնում է երկրի ՆԳՆ-ն:

Նախարարության փոխանցմամբ` 2018 թվականին քննվել է 205 դեպք:

Այնուամենայնիվ, 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանի Քրեական օրենսգրքի 1501-րդ հոդվածով, որը պարտադիր ամուսնություն է ենթադրում, հետաքննություն է սկսվել 2 գործով, նախորդ տարի` 16 դեպքով:

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` 2019-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ 110 հանցագործություն, որից միայն 38-ն է բացահայտվել: Անցյալ տարի գրանցվել է նույնպիսի 405 հանցագործություն, որոնցից միայն 156-ն է բացահայտվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները