«Վրաստանն ուրախ կլիներ ԵՄ-ում զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը». Զուրաբիշվիլի

14:45   15 Մայիս 2019    325

Վրաստանը Եվրամիության կազմում ուրախությամբ կզբաղեցներ Մեծ Բրիտանիայի տեղը, նրանից հետո, երբ Լոնդոնը պաշտոնապես կնքի «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագիրն ու դուրս գա ԵՄ կազմից:

Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք մի բան չենք հասկանում և դա Մեծ Բրիտանիայի գործողությունն է՝ «Բրեքզիթ»-ը: Ուրախ կլինենք զբաղեցնել ԵՄ-ում երկրի ազատած տեղը»,-ասել է նախագահը:

Վրաստանի նախագահի կարծիքով՝ այսօր աշխարհը բախվում է բազում մարտահրավերների և խնդիրների, որոնք Վրաստանը կկարողանա հաղթահարել Եվրոպայի հետ մտերմության շնորհիվ:

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն կայացել էր 2016թ., սակայն երկրին առայսօր չի հաջողվել լքել Միությունը: Պաշտոնական Բրյուսելը մինչ տարեվերջ Լոնդոնին ժամանակ է տվել «Բրեքզիթ»-ի իրագործման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Զուրաբիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները