Վլադիմիր Պուտինին ներկայացրել են ռուսական արտադրության Մի–38Տ ուղղաթիռը

15:20   15 Մայիս 2019    352

Մայիսի 13–ին Կազան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցադրել են Մի–38Տ ուղղաթիռը, ինչպես նաև այլ մոդելներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թաթարստանում արտադրված ուղղաթիռային տեխնիկան գրավել է ՌԴ նախագահի ուշադրությունը: Նա բարձրացել է նոր սերնդի ՄԻ-38Տ-ի վրա, ծանոթացել ուղղաթիռի առանձնահատկություններին: Ուղղաթիռը կարող է միանգամից տեղափոխել 40 դեսանտայինի:

Պուտինին ներկայացրել են նաև Տու-214 ինքնաթիռը:

Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում այդ գործարանն արտադրել է ավելի քան 22 հազար անուն ավիացիոն տեխնիկա:




Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մի–38Տ  


Վերնագիրի այլ պիտակները