Դե, մեզ մոտ դեմոկրատիա է. Զախարովա

15:29   15 Մայիս 2019    388

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է Սոչիում Մայք Պոմպեոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումից առաջ իր և ԱՄՆ թիկնազորի անդամներից մեկի զրույցի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մինչ սպասում էինք ղեկավարներին, զրուցում էինք ԱՄՆ անվտանգության ներկայացուցչի հետ»,- գրել է Զախարովան:

Նրա խոսքերով` ամերիկացի աշխատակիցը հարցրել է, թե ով է Լավրովի մեքենայի դուռը բացելու:

«Ինքնուրույն գլուխ կհանի: Դե, մեզ մոտ դեմոկրատիա է»,- սարկազմով պատասխանել է Զախարովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները