Ադրբեջանական բանակն սկսում է լայնամասշտաբ զորավարժություններ

15:37   15 Մայիս 2019    809

Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի կողմից հաստատված պլանի համաձայն, պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ մայիսի 20-24-ը կանցկացվի լայնամասշտաբ օպերատիվ- մարտավարական զորավարժություններ, բանակի տարբեր զորքերի ներգրավվածությամբ:

Պաշտպանության նախարարության տվյալներով, զորավարժությունների հիմնական թեման է հաղթահարել թշնամու գիշերային հարձակումը, տարբեր ուղղություններով հակահարված հասցնել եւ մեր զորքերը հարձակումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններին կմասնակցեն անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 150 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա, մինչեւ 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 35 միավոր տարբեր նշանակության ինքնաթիռ եւ ուղղաթիռներ:

Բոլոր գործողությունները կիրականացվեն, ապահովելով հստակ փոխգործակցություն գիշերային եւ դժվարին կլիմայական պայմաններում զորավարժություններին մասնակցող զորքերի միջեւ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները