Ադրբեջանական զենքերը Մինսկում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

15:25   15 Մայիս 2019    370

Մայիսի 15-ին Մինսկում բացվեց MILEX-2019 զենքի եւ ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:

Պաշտպանության արդյունաբերության նախարարության տվյալներով, բացման արարողությանը Բելառուսի վարչապետի կողմից ներկայացվել է Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձը:

Բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաեւը:



Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի կազմակերպած ցուցահանդեսին մասնակցում են 10 երկրների 170 ընկերություններ `Բելառուս, Ադրբեջան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Չինաստան, Լեհաստան, Ռուսաստան, Սերբիա եւ Հարավային Աֆրիկա: Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ տաղավարով է ներկայացվել «MILEX» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի փոխնախարար Յահյա Մուսաեւի հանդիպումները մի շարք երկրների պաշտոնական պատվիրակությունների, ինչպես նաեւ առաջատար պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 18-ը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   MILEX-2019  


Վերնագիրի այլ պիտակները