Ուկրաինան նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ

15:44   15 Մայիս 2019    357

Ուկրաինան մայիսի 15-ին նոր տնտեսական պատժամիջոցներ Է սահմանել Ռուսաստանի դեմ՝ դրանցում նախատեսելով որոշակի խմբերի ապրանքների մատակարարումների արգելք եւ հատուկ մաքսերի կիրառում:

Մայիսի 15-ին նախարարների կաբինետի նիստում այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք հայելային միջոցներ են. ռուսական ապրանքների բռնարգելք եւ հատուկ մաքսեր»,- ասել Է նա՝ նշելով, որ դրանք կվերաբերեն այն ապրանքներին, որոնք Ուկրաինայում արտադրվում են կամ Էլ կարող են փոխարինվել այլընտրական մատակարարումներով:

Երկրորդ որոշմամբ Ուկրաինայի նախարարների կաբինետն ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից սահմանել Է ՌԴ-ից առանձին ապրանքների ներմուծման հատուկ մաքսեր: Կուբիվը ճշտել Է, որ դրանց չափը կորոշվի «մաքսային արժեքի տոկոսով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները