Ամերիկացի պաշտոնյան ԱՄՆ նախագահի նկարով գուլպայով է դիմավորել Թրամփին

15:56   15 Մայիս 2019    352

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպել է Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլլի Նանգեսերի հետ և քննարկել էներգետիկ ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է businessinsider.com կայքը:

Նշենք, որ Նանգեսերը Թրամփին դիմավորել է 25 դոլարանոց գուլպայով, որի վրա պատկերված է Դոնալդ Թրամփը: Գուլպայի վրա աչքի է զարնում ԱՄՆ նախագահի հայտնի սանրվածքը:

ԱՄՆ նախագահը փոխնահանգապետի այս արարքը չի մեկնաբանել, բայց լուսանկարներից դատելով` Թրամփը չի նեղացել կամ բարկացել: Թրամփը հանդիպման ժամանակ սեղմել է ամերիկացի պաշտոնյայի ձեռքը և ուշադիր նայել վերջինիս գուլպային:




Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները