Սաակաշվիլիի կինը Վրաստանում հարձակման է ենթարկվել

16:14   15 Մայիս 2019    316

Վրաստանի Զուգդիդի քաղաքում հարձակվել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կնոջ՝ Սանդրա Ռուլովսի վրա, գրում է Грузия Online-ը:

Նշենք, որ Ռուլովսը Զուգդիդի քաղաքի ընդդիմադիր ուժերի քաղաքապետի թեկնածուն է: Հարձակումը տեղի է ունեցել, երբ նա հարցազրույց է տվել «Օդիշի» հեռուստաընկերությանը:

«Եկել և վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում, չթողեցին, որ մենք աշխատենք: Մենք նկարահանում էինք անում, որը դարձավ կռիվ: Նրանք ընկել էին լրագրողի և լուսանկարչի հետևից, իսկ ոստիկանությունը հասավ, երբ նրանք արդեն գնացել էին»,- հայտարարել է Սաակաշվիլիի կինը:

Հարցը ուսումնասիրվում է ոստիկանների կողմից, և հանցագործության տարրեր հայտնաբերվելու դեպքում կսկսվի քննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները