Իսրայելում հարձակվել են Լեհաստանի դեսպանի վրա

16:22   15 Մայիս 2019    271

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տղամարդը հարձակվել է երկրում Լեհաստանի դեսպան Մարեք Մագերովսկիի վրա:

Դեպքը տեղի է ունեցել դեսպանատան մոտ, հայտնում է Ynet-ը:

Նշվում է, որ Մագերովսկին կանգնած է եղել դեսպանատան մոտ, երբ նրան մոտեցել է մի տղամարդ և սկսել հարձակվել դեսպանի վրա: Դեսպանը հայտարարել է, որ հարձակվողի խոսքերից միայն հասկացել է՝ «լեհ է, լեհ է» արտահայտությունը:

Լեհաստանի դեսպանությունը հաղորդում է տվել Իսրայելի ոստիկանություն, իսկ դեսպանը բողոք է ներկայացրել Իսրայելի ԱԳՆ:

Մագերովսկու կողմից արված լուսանկարի միջոցով Իսրայելի իրավապահները բերման են ենթարկել մարդուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Լեհաստա  


Վերնագիրի այլ պիտակները