Մասնագետները վերականգնել են Sukhoi Superjet-ի աղետի ամբողջական պատկերը

16:49   15 Մայիս 2019    307

Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet ինքնաթիռի վայրէջքի ամբողջական տեսագրությունը։

Երևում է, որ SSJ ինքնաթիռը վայրէջքից առաջ մի քանի անգամ քթի և հետևի հատվածով հարվածել է թռիչքուղուն։

Միաժամանակ մասնագետները վերականգնել են օդանավի աղետի ամբողջական պատկերը: Այսպիսով` թռիչքից 15 րոպե հետո կայծակնահարվել է օդանավի քթային հատվածը, որից անջատվել են գեներատորները: Վայրէջքի գնալ օդաչուները կարողացել են միայն երկրորդ փորձից: Նրանք ստիպված են եղել ձեռքով ղեկավարել օդանավը:

Իջեցման ժամանակ օդաչուները մեծացրել են շարժիչների աշխատանքի ռեժիմը և ցած իջեցրել քթային մասը: Ըստ մասնագետների` հենց այդ չհիմնավորված ու վտանգավոր մանևրումն էլ կործանել է ինքնաթիռն ու զոհերի պատճառ դարձել: Մեկ այլ սխալ է համարվում այն, որ օդանավն ամեն կերպ փորձել են իջեցնել, մինչդեռ առաջին փորձից հետո պետք էր արտակարգ վերելք կատարել: Այդ հարկադիր իջեցման պատճառով շասիները ճնշել են վառելիքի բաքը, սկսել է կերոսին արտահոսել, և հրդեհ է բռնկվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: SukhoiSuperjet  


Վերնագիրի այլ պիտակները