Թրամփի մասին Մայքլ Վուլֆի նոր գիրքը վաճառքի կհանվի հունիսի 4-ին. Axios

16:57   15 Մայիս 2019    309

Լրագրող Մայքլ Վուլֆի «Պաշարում. Թրամփը կրակի ներքո» (Siege: Trump Under Fire) նոր գիրքը, որը նվիրված Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը, վաճառքի կհանվի հունիսի 4-ին:

Այդ մասին մայիսի 15-ին հայտնել Է Axios ինտերնետ-պորտալը: Գիրքը կդառնա «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» բեսթսելլերի շարունակությունը, որը 2018 թվականի հունվարին թողարկվել Է Henry Holt and Co. հրատարակչության կողմից: Այն կպատմի Թրամփի նախագահության երկրորդ տարվա մասին:

Դրանում հատկապես շեշտադրված Է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունը, որով զբաղվել Է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: Ապրիլի 18-ին հրապարակված իր զեկույցում նա ընդունել Է Թրամփի ընտրական շտաբի եւ Մոսկվայի միջեւ նախահամաձայնության բացակայությունը: Ինչպես նշում Է պորտալը, գիրքը գրելիս Վուլֆն օգտագործել Է այն տեղեկատվությունը, որը նրան տրամադրել են 150-ից ավելի աղբյուրներ, այդ թվում՝ նախագահի վարչակազմի նախկին աշխատակիցները: Լրագրողը որոշել Է հարցազրույցի վերաբերյալ խնդրանքով չդիմել Թրամփին, նշել Է Axios-ը: Այն բանից հետո, երբ անցյալ տարվա հունվարին հրապարակվեց «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը, ԱՄՆ-ում սկանդալ բորբոքվեց:

Գիրքը բազմաթիվ տհաճ մեկնաբանություններ Է բովանդակում նախագահի, նրա օգնականների եւ ընտանիքի անդամների վերաբերյալ: Թրամփը քանիցս հայտարարել Է, որ այն լի Է ստով ու խեղաթյուրումներով: Այս պահի դրությամբ վաճառված Է «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի ավելի քան 4 միլիոն օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ այն օգնել Է Վուլֆին՝ անցյալ տարի վաստակելու ավելի քան 13 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները