ԱՄՆ-ն Եվրոպայում զորավարժություններ է սկսել

17:08   15 Մայիս 2019    271

ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) սկսել է Եվրոպայում զորավարժությունների շարք՝ ՌԴ ագրեսիան զսպելու և տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու նպատակով, հայտնում է Korrespondent-ը:

Նշվում է, որ զորավարժությունը սկսվել է մայիսի 10-ից Immediate Response ռազմական պարապմունքներով և կտևի մինչև մայիսի 30-ը: Զորավարժությունն անցկացվում է Խորվաթիայում, Հունգարիայում և Սլովենիայում:

Այս մանևրները կդառնան 6 վաղուց պլանավորված զորավարժություններից մեկը, որոնք պետք է անցկացվեն Եվրոպայում 2019-ի մայիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դրանք կանցկացվեն ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում՝ Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իտալիա, Ռումինիա, այնպես էլ գործընկեր երկրներում՝ Վրաստան, Ուկրաինա:

Ամերիկացի գեներալ-մայոր Ջոն Հիլլի խոսքով՝ զորավարժության նպատակն է միասնական ուժերի պատրաստումը, որոնք պատրաստ են իրականացնել ռազմական հանձնարարությունների ողջ սպեկտրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները