Թուրքիան ժամանակավորապես փակել է Սև ծովից դուրս եկող միակ ջրային միջանցքը

17:15   15 Մայիս 2019    606

Թուրքիան ժամանակավորապես փակել է իր տարածքով Սև ծովն Էգեյանին ու համաշխարհային օվկիանոսին միացնող միակ ջրային ուղին։

Պատճառը, ըստ թուրքական իշխանությունների, Բոսֆորի նեղուցում կուտակված թանձր մառախուղն է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են մասնավոր բեռնափոխադրող ընկերությունները։

Այս նեղուցը, որ Ստամբուլի մեջտեղում միացնում է ջրային երկու ավազանները, թույլ է տալիս առաջին հերթին բեռներ տեղափոխել Ռուսաստանից ու սևծովյան ավազանի մյուս երկրներից Հարավային Եվրոպա ու Հյուսիսային Աֆրիկա, ապա նաև ավելի հեռուն։

Թուրքիան պարբերաբար հայտարարում է այս ճանապարհն ապահովող Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների փակման մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները