ԱՄՆ-ն կարող է 120 հազարանոց զորք ուղարկել Մերձավոր Արեւելք

18:48   15 Մայիս 2019    163

Միացյալ Նահանգները լիովին հնարավոր է համարում Իրանին զսպելու համար Մերձավոր Արեւելք զորք ուղարկելը:

Այս մասին գրում է ամերիկյան The New York Times պարբերականը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմում ունեցած իր աղբյուրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ հրապարակման, դեռ մայիսի իննին ԱՄՆ Պնախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է մի պլան, որը ենթադրում է հարյուր քսան հազարանոց զորակազմի առաքում Մերձավոր Արեւելքի երկրներ: Պարբերականը ընդգծում է, որ համաձայն իրեն հայտնի տվյալներին, այդ պլանը կյանքի կկոչվի այն դեպքում, եթե իրանական զինված ուժերը հարձակում ձեռնարկեն ամերիկյան զինվորականների վրա, կամ արագացնեն միջուկային զենքի մշակումը:

Խոսքն ընդ որում կարող է գնալ նաեւ անմիջականորեն Իրան ներխուժման մասին, որը կպահանջեր մեծ թվով զինվորականների ներգրավում ամերիկյան կողմից: The New York Times-ը մանրամասնում է, որ այս պլանի համահեղինակներից է նաեւ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք Թրամփը տեղյակ է այդ նախագծից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մերձավոր-Արեւելք  


Վերնագիրի այլ պիտակները