Գերմանիան դադարեցրել Է իրաքցի զինվորականների ուսուցումն Իրանի շուրջն ստեղծված իրադրության պատճառով

17:27   15 Մայիս 2019    344

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել Է Իրաքի զինված ուժերի վարժեցման եւ ուսուցման առաքելությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում Է, որ Բեռլինն այդ որոշումը կայացրել Է մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ առաջացած լարվածության պատճառով:

Գերատեսչությունում նշել են, որ Գերմանիան նման որոշումներ ընդունելիս «կողմնորոշվում Է տարածաշրջանում իր գործընկերներով»: «Ոչ մի կոնկրետ սպառնալիք չկա»,- նշել Է նախարարության ներկայացուցիչ Ենս Ֆլոսդորֆը:

Ըստ որում նա հավելել Է, որ առաքելությունը կարող Է վերսկսվել մի քանի օրվա ընթացքում: Գործակալությունը հիշեցնում Է, որ ներկայում Իրաքում տեղաբաշխված Է 160 գերմանացի զինծառայող, որոնցից 60-ն զբաղվում Է իրաքյան ուժերի պատրաստմամբ Բաղդադից դեպի հյուսիս գտնվող ռազմակայանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները