ԿԺԴՀ-ում մոլեգնում Է վերջին տասնամյակների առավել սաստիկ երաշտը

17:35   15 Մայիս 2019    298

Հյուսիսային Կորեայում դիտվում Է 1982 թվականից ի վեր առավել սաստիկ երաշտը:

Այդ մասին, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների տվյալները:

Այսպես, մայիսի 15-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) հայտնել Է, որ 2019 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում երկրում գրանցվել են միջինը 54,4 միլիմետր տեղումներ, ինչն ամենացածր մակարդակն Է դարձել 37 տարվա ընթացքում: Երաշտը, ինչպես սպասում են Հյուսիսային Կորեայում, կտեւի մինչեւ մայիսի վերջը:

Մայիսին ավելի վաղ ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ ԿԺԴՀ-ում մոտավորապես 10 մլն մարդ կարող Է տուժել վատ բերքատվության ֆոնին պարենամթերքի խիստ անբավարարության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները