ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը մտել Է Օմանի ծոց

17:46   15 Մայիս 2019    364

Իրանի ափեր ուղարկված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում Է Abraham Lincoln («Աբրահամ Լինկոլն») ատոմային ավիակիրը, մայիսի 15-ին մտել Է Օմանի ծոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայում ամերիկյան նավախումբը գտնվում Է Իրանից հարավ-արեւելք ընկած շրջանում՝ Օմանի Սուլթանության մերձակայքում:

Արդեն մայիսի 16-ին կամ 17-ին այն կարող Է մտնել Պարսից ծոց: Ավիակիր հարվածային խմբի կազմի մեջ, բացի ատոմային ավիակրից, մտնում են տախտակամածային օդուժի ավիաստորաբաժանումը, Leyte Gulf հրթիռային հածանավը, Bainbridge, Mason եւ Nitze Էսկադրային ականակիրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Օման  


Վերնագիրի այլ պիտակները