Չինաստանում իր աշխատանքն է սկսել աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը

17:55   15 Մայիս 2019    278

«Դասին» օդանավակայանը, որը գտնվում է Պեկինի կենտրոնից 46 կիլոմետր հեռավորության վրա, փորձնական ռեժիմով բացվել է:

Թռիչքավայրէջքային նոր գոտիները չինական չորս ավիաընկերություն արդեն փորձարկել է:

Օդանավակայանի շահագործման հանձնումը նախատեսված է 2019 թվականի սեպտեմբերի վերջին:

Այն կդառնա աշխարհում խոշորագույններից մեկը։ Օդանավակայանը զբաղեցնելու է 700 հազար քառակուսի մետր տարածք և տարեկան սպասարկելու է 100 միլիոն ուղևոր:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները