Իրանի համար նպատակահարմար կլինի հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին. Պուտին

20:24   15 Մայիս 2019    163

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի համար նպատակահարմար կլինի հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին:

«Այնուամենայնիվ, մեր գործընկերներն անհրաժեշտ համարեցին դուրս գալ այդ համաձայնագրից: Մենք ցավում ենք դրա համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ես իրանցի մեր գործընկերներին բազմիցս ասել եմ, որ Իրանի համար նպատակահարմար կլինի անկախ ամեն ինչից մնալ այդ համաձայնագրում»,- ասել է Պուտինը ռուս-ավստրիական բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ եթե Իրանը հայտարարի միջուկային գործարքից դուրս գալու մասին, բոլոր կմոռանան, որ այդ մասին առաջինը հայտարարել է ԱՄՆ-ը:

«Ոչ դիվանագիտական մի բան կասեմ, որը կարող է տհաճ լինել եվրոպացի մեր ընկերներին. ամերիկացիները դուրս եկան, եւ պայմանագիրը ոչնչացվում է, եվրոպական երկրներն այն փրկելու համար ոչինչ չեն կարող անել:

Սակայն եթե Իրանը դուրս գալու առաջին քայլերն անի, մյուս օրը բոլորը կմոռանան, որ պայմանագրի ոչնչացման նախաձեռնողը Միացյալ Նահանգներն էին, եւ մեղավոր կլինի Իրանը»:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները