Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ, ինչպես նաև այլ վայրերում

20:36   15 Մայիս 2019    168

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու առաջիկա հնարավորությունը համարում է հունիսին Օսակայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը:

«Առաջիկա հնարավորությունը նախագահ Թրամփի հետ հանդիպելու համար, ինչպես հասկանում եմ, կլինի Ճապոնիայում «քսանյակի» հանդիպման ընթացքում» ասել է ՌԴ ղեկավարը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ հանդ պման ավարտին կայացած ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լրագրողների հարցին, թե արդյոք հնարավոր է երկկողմ գագաթնաժողով անցկացնել ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև Վիեննայում, Պուտինը պատասխանել է. «Եթե ամերիկյան կողմը պատրաստ է շփումներ առաջարկել այդպիսի հատուկ ռեժիմում, մենք բաց ենք այդ բանակցությունների համար ցանկացած վայրում, այդ թվում և Վիեննայում:

ՌԴ նախագահի խոսքով՝ Վիեննան լավ վայր է ամենաբարձր մակարդակով բանակցություններ անցկացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները