Պորոշենկոն ստորագրել է ուկրաիներենը որպես միակ պետական լեզու ճանաչող օրինագիծը

20:42   15 Մայիս 2019    165

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի օրենք է ստորագրել «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառույթի ապահովման մասին»:

«Ես որպես նախագահ Պյոտր Պորոշենկո բարձր պատիվ և հնարավորություն ունեմ ստորագրելու «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառույթի ապահովման մասին» օրենքը», – ասել է երկրի ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի ղեկավարի խոսքով՝ վերոնշյալ օրենքը «միավորում է ազգին», և ուկրաինացիները դրան սպասել են երկար-երկար տարիներ: «Այս օրենքը ոչ մի կերպ չի ազդում ազգային փոքրամասնություններից որևէ մեկի լեզվի վրա, որոնք ապրում են երկրի տարածքում», - հավելել է Պորոշենկոն:

Համապատասխան օրինագիծը Գերագույն ռադան ընդունել էր ապրիլի 25-ին: Այն ենթադրում է, որ քաղաքացիներն այժմ պարտավոր են ուկրաիներենն օգտագործել կյանքի բոլոր ոլորտներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները