Հիմարություն է կարծել, թե մեկ ռասան եւ քաղաքակրթությունը առավել են մյուսներից

21:02   15 Մայիս 2019    230

Չինաստանն ավելի բաց կլինի ողջ աշխարհի համար, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ելույթ ունենալով Պեկինում անցկացվող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության կոնֆերանսում»։

Նրա խոսքով՝ չինական քաղաքակրթությունը «բաց համակարգ է» եղել, որը մշտապես սովորել է մյուս մշակույթներից, ներառյալ բուդդայականությունը, մարքսիզմը եւ իսլամը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այսօրվա Չինաստանը միայն Չինաստանը չէ։ Դա ասիական Չինաստանն է եւ ողջ աշխարհը։ Չինաստանն ապագայում էլ ավելի բաց դիրքորոշում կորդեգրի՝ ողջ աշխարհն ընդգրկելու համար»,- հավելել է նա։

Նա նշել է, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ մնալ։ «Քաղաքակրթությունները կկորցնեն կենսունակությունը, եթե երկրները վերադառնան մեկուսացման եւ կտրվեն մնացյալ աշխարհից»,- նշել է նա։

«Ասիական երկրների ժողովուրդները հույս ունեն հեռանալ մեկուսիությունից եւ հույս ունեն, որ բոլոր երկրները հավատարիմ կմնան թափանցիկության ոգուն եւ կաջակցեն քաղաքական հաղորդակցությանն ու անխոչընդոտ առեւտրին»։

«Հիմարություն է կարծել, թե մեկ ռասան եւ քաղաքակրթությունը առավել են մյուսներից, եւ կործանարար է միտումնավոր փոխել կամ անգամ փոխարինել մյուս քաղաքակրթությունները»,- կարծում է Չինաստանի նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները