Ադրբեջանի եւ Չեխիայի միջեւ ռազմական բանակցություններ են տեղի ունեցել

09:09   17 Մայիս 2019    745

Մայիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ տեղակալ – նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Ֆուադ Մամմադովը ընդունել է չեխական զինագործական «Ceska Zbrojovka Group SE»-ի ընկերության ղեկավար Լյուդոմիր Կովարիկի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Կովարիկը ներկայացրել է իրենց արտադրանքը և դրանց մարտավարատեխնիկական բնութագրերը։

Բաքվում քննարկվել են նաև Ադրբեջանի եւ Չեխիայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում համատեղ գործունեության ընդլայնման հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները