Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի շենքի դիմաց

12:11   17 Մայիս 2019    770

Կոնդի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առաջ` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։

Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով`30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրը չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում:

Նրանք հայտարարում են` չեն հեռանա, քանի դեռ Երևանի քաղաքապետը կամ ճարտարապետը չի ընդունել իրենց` ընթացք տալով իրենց խնդրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Կոնդ  


Վերնագիրի այլ պիտակները