Ադրբեջանը եւ Չեխիան կարող են համատեղ զենք արտադրել

15:00   17 Մայիս 2019    464

Պաշտպանության արդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաեւը մայիսի 17-ին հանդիպել է չեխական զինագործական «Ceska Zbrojovka Group SE»-ի ընկերության ղեկավար Լյուդոմիր Կովարիկի գլխավորած պատվիրակության հետ:

Պաշտպանության արդյունաբերության նախարարության տվյալներով, փոխնախարարը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Չեխիայի միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ:

Խոսելով կազմակերպության գործունեության մասին Յահյա Մուսաեւը շեշտեց, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է համագործակցել Չեխիայի պաշտպանության նախարարության հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Քննարկումներ են տեղի ունեցել ՊԱՆ- ի եւ «Ceska Zbrojovka Group SE»-ի ընկերության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները