NASA-ն Լուսնի վրա տիեզերական սարքի վթարի հետքերի լուսանկար է հրապարակել

22:12   18 Մայիս 2019    259

Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը Լուսնի նկար է հրապարակել, որում տեսանելի են տիեզերական սարքի վթարի հետքեր:

Այն իսրայելական SpaceIL մասնավոր ընկերության նախագծի մաս էր կազմում: Սարքը պետք է իջներ Լուսնի վրա և փորձարկումներ իրականացներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն ապրիլի 11-ին կոշտ վայրէջքի հետևանքով սարքը վթարվել է: Լուսանկարներով հնարավոր է եղել պարզել վթարի ճշգրիտ վայրը: Լուսանկարում երևում է մուգ երանգներով հետք, որն ըստ մասնագետների` հարվածի տեղն է:

Իսրայելական տիեզերական սարքը կշռում էր 585 կգ, որից 400 կգ-ը վառելիքի քաշն էր: «Բերեշիտի» կործանումից հետո Իսրայելը հայտարարեց տիեզերք նոր սարք ուղարկելու աշխատանքների մեկնարկի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները