Էրդողանը խոսել է C-400-ի մասին

09:40   18 Մայիս 2019    288

Թուրքիայում հաստատել են Ռուսաստանից C-400 գնելու իրենց մտադրությունը:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունը:

Նրա խոսքերով, Թուրքիան պատրաստ է գնել C-400 համակարգերը, չնայած ԱՄՆ-ի «աննախադեպ ճնշումներին»: «Նա (Էրդողանը) ասել է, որ… պայմանավորվածությունները կկատարվեն»,- ընդգծել է Մատվիենկոն:

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսում առաջարկվել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական C-400-ի գնման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   C-400  


Վերնագիրի այլ պիտակները