Ո՛չ Թրամփը, ոչ՛ Փենսը ներկա չեն լինի Զելենսկիի երդմնակալությանը

10:38   18 Մայիս 2019    295

Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը ներկա չեն լինի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը:

Ինչպես նշում է Hayatsk.info-ն, երկրի նորընտիր ղեկավարի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 20-ին:

Դեսպանը մանրամասնել է, որ երդմնակալության արարողությանը քիչ ժամանակ է մնացել, ուստի՝ Թրամփն ու Փենսն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով Ուկրաինա մեկնելու հնարավորություն չունեն:

Դրա փոխարեն ԱՄՆ-ից Կիև կժամանի «նախագահականի» կարգավիճակ ունեցող պատվիրակություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Թրամփ   Փենս  


Վերնագիրի այլ պիտակները