Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ՝ հետաքննություն սկսվի Բայդենի

11:26   18 Մայիս 2019    508

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեմ չէ այն գաղափարին, որ հետաքննություն սկսվի երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի՝ Չինաստանի հետ ֆինանսական կապեր ունենալու հետ կապված:

Թրամփը նշել է, որ Չինաստանի կառավարությունը միլիարդավոր դոլարների ներդրում է կատարում Բայդենի ընտանեկան բիզնեսում:

ԱՄՆ նախագահն այս ամենն ամոթալի է անվանել: Ավելի վաղ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները