Վենեսուելայի արտգործնախարարը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին

13:06   18 Մայիս 2019    197

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասը հայտարարել է, որ Վենեսուելան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել ԱՄՆ վարչակազմի հետ:

Այդ մասին նա ասել է TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է RT-ն: «Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք պատրաստ ենք վերադարձնել դիվանագիտությունը, բանակցել և հարգել միմյանց»,- նշել է Արրեասը:

Նա ընդգծել է, որ Կարակասը պատրաստ է «երկխոսության մեխանիզմներ» հաստատել Վաշինգտոնի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա միայն: Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է նաև, որ Դոնալդ Թրամփի կառավարությունը «ձախողվել է Վենեսուելայի դեմ ուղղված իր բոլոր մտադրություններում և գործողություններում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները