Արքայազն Հարին և Մեգանը հայտնել են, թե որտեղ է ծնվել իրենց առաջնեկը

13:25   18 Մայիս 2019    190

Արքայազն Հարիի և Մեգանի որդին՝ արքայազն Արչին ծնվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Պորտլենդ մասնավոր ծննդատանը, որը պատկանում է Ամերիկյան հիվանդանոցային կորպորացիային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Պորտլենդ հիվանդանոցում ծննդաբերության արժեքը սկսվում է 15.000 ֆունտ ստերլինգից, որոշ ծննդկանների համար հասնում է մինչև 500.000-ի`կախված մնալու օրերից, սենյակի վիճակից և կնոջ պահանջներից: Մեգան Մարքլը հիվանդանոցում միայն մեկ օր է անցկացրել:

Հիշեցնենք, որ արքայազն Հարիի և Մեգանի առաջնեկը ծնվել է մայիսի 6-ին: Երկու օր անց նրանք առաջին անգամ ցույց են տվել իրենց նորածին որդուն՝ Արչիին: Մայիսի 10-ին հայտնի էր դարձել, որ արքայազնը Արչի է անվանակոչվել Մեգան Մարքլի սիրելի կատվի պատվին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արքայազն-Հարի  


Վերնագիրի այլ պիտակները